France Presse գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինտոնը, փետրվարի 14-ի իր հայտարարությամբ պաշտպանել է Իրանի հազարավոր ցուցարարներին:
Նա նշել է. «Արդեն եկել է այն պահը, որ Իրանի իշխանություններն էլ Եգիպտոսի իշխանությունների նման լսեն ժողովրդի ձայնը: Հույս ունեմ, որ Իրանի ցուցարարներն էլ կկարողանան եգիպտացիների նման իրականացնել իրենց ցանկությունները:
Մենք պաշտպանում ենք Իրանի ժողովրդի իրավունքները, նրանք էլ պիտի հնարավորություն ունենան Եգիպտոսի ժողովրդի նման ազատ ցույցեր իրականացնելու:
Իրանի իշխանությունները պիտի վերացնեն իրենց ժողովրդի դեմ կիրառած ճնշումները, և Իրանի ժողովուրդը պիտի ազատորեն արտահայտի իր ցանկությունները, որոնց հաստատում ենք նաև մենք»:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը «Առաջին լրատվականի» հետ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment