Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առիթով 661 բանտարկյալների ներում շնորհեց:
Գործակալության փոխանցմամբ, Իրանի դատական իշխանության ղեկավար Սադեղ Լարիջանին իսլամական հեղափոխության տարեդարձի առիթով մի խնդրագիր է հղել երկրի առաջնորդին, որտեղ Խամենեիից խնդրել է հիշյալ օրվա առիթով ներում շնորհել 661 բանտարկյալների, որը ընդունվել է երկրի առաջնորդի կողմից:
Հատկանշականն այն է, որ հիշյալ լուրը հրապարակվել է փետրվարի 14-ին, երբ Թեհրանում և այլ քաղաքներում բողոքի ցույցեր էր տեղի ունենում:
Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը այս տարի տոնվել է փետրվարի 11-ին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment