Իրանական Fars գործակալության հաղորդում է, որ փետրվարի 15-ին գումարված Իրանի խորհրդարանի նիստի ընթացքում խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, բացման ելույթում անդրադառնալով փետրվարի 14-ին տեղի ունեցած իրադարձություններին, դրանք որակել է ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրած դավադրություններ Իրանի ժողովրդի նկատմամբ:
Գործակալության հաղորդմամբ, խորհրդարանի նախագահի ելույթից հետո մի շարք պատգամավորներ բացականչել են՝ «Մահ ԱՄՆ-ին», «Մահ Իսրայելին», «Մահ Մուսավիին, Խաթամիին և Քարուբիին»:
Պատգամավորները վերջում մոտեցել են խորհրդարանի նախագահությանը և նախագահին հայտնել, որ իրենք Մուսավիի ու Քարուբիի համար մահապատժի վճիռ են պահանջում:
Հարկ է նշել, որ Իրանի իշխանությունները երկրում կատարված իրադարձությունները կապում են արտաքին ուժերի դավադրության հետ և հավաստիացնում են, որ անգամ ցույցերի ընթացքում զոհված ցուցարարի վրա կրակ են բացել Իրանի համակարգի զինյալ ընդդիմադիր «Ժողովրդական մուջահեդներ» կոչված խմբակցության գործակալները, որոնք Իրանի ժողովրդից վրեժ լուծելու նպատակով ներթափանցել են մայրաքաղաք ու փորձել են ահաբեկել ցուցարարներին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment