Wednesday, February 16, 2011

Իրանի ազդեցիկ կրոնական առաջնորդներից Այաթոլլահ Զանջանիի երկու որդիները ձերբակալվել են

Ինչպես հաղորդում են Իրանի ռեֆորմիստական շարժման լրատվական կայքերը, Իրանի ազդեցիկ կրոնական առաջնորդներից Այաթոլլահ Զանջանիի երկու որդիները՝ Մուհամադ Մուստաֆան և Սուսանը, ձերբակալվել են Իրանի անվտանգության ծառայությունների կողմից:

Tahavol-e-Sabz լրատվական կայքի հաղորդմամբ, Զանջանիի որդիները փետրվարի 14-ին, իրենց հորը այցելելուց հետո Ղոմ քաղաքից դեպի Թեհրան վերադառնալիս, հետապնդվել են անվտանգության ծառայությունների կողմից։ Երբ նրանք հասել են Սադեղիե հրապարակի մետրոլին, արդեն սկսվել են ժողովրդական ցույցերը: Նույն պահին անվտանգության ծառայությունները, մոտենալով նրանց, երկուսին էլ ձերբակալել են:

Հարկ է նշել, որ Այաթոլլահ Զանջանին համարվում է ռեֆորմիստական շարժման աջակիցներից և վերջին օրերին, ինչպես տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», հանդիպումներ էր ունեցել ռեֆորմիստական շարժման առաջնորդների՝ Միր Հուսեյն Մուսավիի և Մեհդի Քարուբիի հետ:
Այաթոլլահ Զանջանին, լսելով իր որդիների ձերբակալման լուրը, հայտարարել է. «Իմ որդիների արյունն ավելի կարմիր չէ, քան մնացած ժողովրդինը»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը