ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փետրվարի 15-ին Սպիտակ տանը ունեցած մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Իրանի վերջին իրադարձություններին, խիստ քննադատել է Իրանի իշխանությունների ցուցաբերած բռնությունները փետրվարի 14-ի ցույցերին մասնակցած ցուցարարների նկատմամբ:
Օմաբան իր ելույթի ընթացքում նշել է. «Հակասությունն այն է, որ Իրանի իշխանությունը փորձում է ապացուցել, թե ուրախ է Հոսնի Մուբարաքի հեռացումից, սակայն նույն պահին իր սեփական ժողովրդի դեմ, որը փորձել է խաղաղ միջոցներով իրենց ձայնը լսելի դարձնել, բռնություններ է իրականացնում:
Այն, ինչին Եգիպտոսի ժողովուրդն է արժանի, արժանի է նաև Իրանի ժողովուրդը:
Իմ հույսն ու պահանջն այն են, որ ականատես լինենք՝ ինչպես է Իրանի ժողովուրդը քաջությամբ արտահայտում իր ցանկությունները ազատություն և պետության ճակատագրում դրական ազդեցություն ձեռք բերելու ուղղությամբ: Տարածաշրջանի իշխանությունները պետք է քաջ գիտակցեն, որ, տեխնոլոգիաների զարգացումով, այլևս պիտի աշխատեն հիմնվել իրենց ժողովուրդների գոհունակության վրա, այլ ո՛չ հակառակը»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment