Wednesday, February 16, 2011

«Իրանի ներկա կառավարությունը ամենամաքուրն է մարդկության պատմության մեջ»

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը փետրվարի 15-ի երեկոյան Իրանի պետական հեռուստաընկերության ուղիղ եթերով զրուցել է Իրանի ժողովրդի հետ:

Նա բազմաթիվ հարցեր է շոշափել՝ երկրի տնտեսական իրավիճակից մինչև ժողովրդական ցույցերն ու թշնամիները:

Ահմադինեժադը, անդրադառնալով փետրվարի 14-ի ցույցերին, հայտարարել է. «Իրանի ժողովուրդը փետրվարի 11-ին իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված երթով փայլեց, և, հավանաբար, դա դուր չի եկել դավադիրներին: Իրանի ժողովուրդը փայլատակող արև է, և ծիծաղելի է, որ մեկը փորձի կեղտ նետել արևի վրա: Ես դավադիրներին վստահեցնում եմ, որ իրենց նետած կեղտը վերադառնալու է իրենց ու մտնելու է իրենց աչքը: Ներկա կառավարությունը ամենամաքուր կառավարությունն է մարդկության պատմության մեջ։ Իմ գործակիցը, որ անշահախնդրորեն աշխատում է, ի՞նչ մեղք ունի: Կառավարությանը ուղղված քննադատությունների մեծ բաժինը հերյուրանք է, և օրենքով հնարավոր է գործ բացել դրանց հեղինակների դեմ»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը