Tuesday, February 08, 2011

«Իրանի այսօրվա իրավիճակը թագավորական համակարգերից միայն ժառանգական չլինելով է տարբերվում»

Իրանի ռեֆորմիստական շարժման երկու առաջնորդներ՝ Միր Հոսեյն Մուսավին ու Մեհդի Քարուբին, Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի առիթով միատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ խոսում են Իրանի այսօրվա իրավիճակի մասին:
Իրանական Kaleme լրատվական կայքի փոխանցմամբ, հայտարարության մեջ ռեֆորմիստ առաջնորդները նշել են. «Իսլամական հեղափոխությունից երեք տասնամյակ անցնելուց հետո, Իրանի ժողովուրդը կրկին դեմ-հանդիման է եղել թագավորական համակարգի վերարտադրմանը, այս անգամ՝ կրոնի անվան տակ: Մի իրավիճակում ենք գտնվում, որտեղ ժողովրդի սահմանադրական բոլոր իրավունքներն ու հեղափոխության արժեքները ոտնահարված են: Սահմանադրության երրորդ գլուխը՝ ազգի իրավունքը, լիովին փակագծի մեջ է հայտնվել, և այն, ինչ իշխանությունների օգտին է եղել, անհամեմատ ուռճացվել է, որի արդյունքում ուժին հնազանդվելը երկնային ու սուրբ երանգներ է ստացել: Այսօր ուժին չհարցաքննելը դարձել է առաքինություն, իսկ քննադատական յուրաքանչյուր ձայն համարվում է արտաքին ուժերի ու արտաքին թշնամիների ձայն ու լռեցվում: Իրանի այսօրվա իրավիճակը թագավորական համակարգերից միայն ժառանգական չլինելով է տարբերվում»:

Հարկ է նշել, որ WikiLeaks կայքի բացահայտումների համաձայն` Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին խիստ մտահոգված է իր իրավահաջորդի հարցում ու փորձում է, կրոնական բարձրաստիճան հոգևորականների հաստատումը ստանալով, իր ավագ որդուն՝ Մուջթաբա Խամենեիին նշանակել իր իրավահաջորդ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը