Tuesday, February 08, 2011

«Մուբարաքի վարչակազմի փլուզումով կոչնչանա Մեծ Մերձավոր Արևելքի նախագիծը»

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականությունների հանձնաժողովի անդամ Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն, իրանական Fars գործակալության հետ զրույցում անդրադառնալով Եգիպտոսի իրադարձություններին, հայտարարել է. «Եթե Եգիպտոսի ժողովրդի ընդվզումը հեղափոխության հանգի, արաբական բոլոր այն երկրները, որտեղ թագավորական ու ժառանգական վարչակարգեր են հաստատված, կորցնելու են իրենց հանգիստը: Մուբարաքի վարչակարգի փլուզումով փոփոխության կմատնվեն արաբական բոլոր երկրները, որոնց ղեկավարությունները տասնամյակներ շարունակ Արևմուտքի օգնությամբ իշխում են իրենց ժողովրդի վրա: Մյուս կողմից կարելի է ասել, Եգիպտոսի հեղափոխությամբ տապալվելու է նաև ամերիկա-իսրայելական Մեծ Մերձավոր Արևելք կոչված նախագիծը: ԱՄՆ-ն այս տարիների ընթացքում ավելի քան 2 միլիարդ դոլար է ներդրել Եգիպտոսում, որ հնարավոր լինի ապահով գոտի ստեղծել Իսրայելի համար, իսկ այս պահին վտանգված է այդ ապահով գոտին և դեպի Գազա տանող Ռաաֆա անցակետի բացումով՝ Իսրայելի իշխանությունը լիովին կանգնելու է անկման եզրին»:
Հարկ է նշել, որ Գազայի հատվածը Եգիպտոսին է միացած Ռաաֆա անցակետով, և հենց այդ անցակետից էր, որ զինամթերք, վառելանյութ և ուտելիք էր հասնում Գազայում ապրող ու կռվող ժողովրդին, իսկ Եգիպտոսը տարիներ շարունակ փակել է Ռաաֆայի անցակետը, որ պաղեստինցի մարտիկներին զինամթերք չհասնի:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը