Ինչպես արդեն տեղեկացրել էինք WikiLeaks կայքը օրերս բացահայտել էր, որ ԱՄՆ FBI նախկին պաշտոնյա Ռոբերտ Լևինսոնը գտնվում է Իրանի պահակազորի բանտում: Այդ փաստը հաղորդել է մի քաղաքական բանտարկյալ, երբ բանտախցում տեսել է Լևինսոնի ստորագրությամբ մի երկտող, որտեղ նա օգնության կոչ էր արել:
Այդ կապակցությամբ Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար Մուհամադ Ալի Ջաֆարին փետրվարին 7-ին` լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հերքեց WikiLeaks-ի բացահայտումը` հայտարարելով. «Եթե պահակազորը որևէ մեկին ձերբակալի, ինքն էլ այդ մասին տեղեկություններ կհրապարակի: Իրանի թշնամիները պատրվակ են փնտրում` փորձելով նմանօրինակ հրապարակումներով հայտնաբերել Իրանի պահակազորի ուժեղ և թույլ կողմերը»:
Հարկ է նշել, որ ԱՄՆ թոշակի անցած նախկին պաշտոնյա Ռոբերտ Լևինսոնին վերջին անգամ տեսել են 2007-ի մարտին Իրանի հարավում գտնվող Քիշ կղզում, որտեղից էլ նա անհետացել է, և մինչ օրս նրա մասին ոչ մի տեղեկություն չկա:
Թե՛ Լևինսոնի ընտանիքը և թե՛ ԱՄՆ պետքարտուղարը բազմիցս Իրանի նախագահից պահանջել են տեղեկություններ փոխանցել Լևինսոնի ճակատագրի մասին, բայց Իրանի իշխանությունները ամեն անգամ հերքել են այն տեղեկությունը, թե Լևինսոնը ձերբակալված է Իրանում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment