Իրանի խորհրդարանի պատգամավոր Ղաֆար Էսմայիլին, իրանական Aran լրատվական կայքի հետ զրույցում անդադառնալով Ադրբեջանում հանրակրթական կենտրոններում իսլամական հիջաբի օգտագործման արգելքին, հայտարարել է. «Հիջաբի օգտագործման արգելքի օրենքը ապացուցում է, որ Ադրբեջանի կառավարությունը, իր ինքնությունը կորցնելով, հանձնվել է Իսրայելի ու որոշ Արևմտյան երկրների կամայականություններին, ինչը պատճառ է դարձել, որ կառավարությունը կորցնի իր ժողովրդականությունն ու լեգիտիմությունը հենց ադրբեջանցիների համար:
Իրանում Ռեզա շահն էլ, որը վայելում էր Արևմուտքի աջակցությունը, փորձեց ուժի կիրառումով հասարակության մեջ վերացնել իսլամական հիջաբը, բայց, ի վերջո, Փահլավի ընտանիքի թագավորությունը տապալվեց, և այսօր էլ ժողովուրդը նրա մասին լավ հիշողություններ չունի: Ըստ երևույթին, եթե Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակի իր որդեգրած հակաիսլամական քայլերը, մատնվելու է Ռեզա շահի ճակատագրին: Ուրեմն, Ադրբեջանի կրթության նախարարությունը պետք է քաջ գիտակցի, որ նմանօրինակ նախագծերը, ի հակառակ Ադրբեջանի մուսուլման ժողովրդի, ի վերջո, տապալվելու են»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment