Ինչպես տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի ռեֆորմիստական շարժման երկու առաջնորդները՝ Միր Հուսեյն Մուսավին ու Մեհդի Քարուբին, հայտարարել էին, որ պահանջում են իշխանություններից իրենց թույլ տալ փետրվարի 14-ին, Թունիսի ու Եգիպտոսի ժողովրդին աջակցելու նպատակով, բողոքի քայլարշավ իրականացնել Թեհրանի Իմամ Հուսեյն հրապարակից մինչև Ազատության հրապարակ:
Թեև իշխանությունները դեռ ոչ մի պատասխան չեն տվել ռեֆորմիստ առաջնորդների հայցին, բայց ժողովուրդը արդեն պատրաստվում է փետրվարի 14-ին բողոքի ցույց անցկացնել Իրանում:
Այդ ուղղությամբ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է Փետրվարի 14-ի (իրանական տոմարով այդ օրը Բահման ամսի 25-ն է) էջը՝ հետևյալ հասցեով. http://www.facebook.com/25bahman ։ Վերջին տվյալների համաձայն, հիշյալ էջը, որի միջոցով փորձում են բազմաթիվ քարոզչական հնարքներ ուսուցանել մարդկանց, արդեն 22 հազար անդամ է համախմբել իր շուրջը:
Հարկ է նշել, որ Թեհրանի համալսարանների մի շարք դասախոսներ էլ մի ուղերձով դիմել են ժողովրդին ու ուսանողներին՝ փետրվարի 14-ին մասնակցելու կոչով: Դասախոսները փետրվարի 14-ը Իրանի ժողովրդի քննության օրն են անվանել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment