Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար Մուհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանի պահակազորին հաջողվել է արտադրել բալիստիկ հականավային նոր սերնդի հրթիռներ: Ջաֆարին ասել է, որ հիշյալ հրթիռը անվանվել է «Պարսից ծոց» և շուտով սկսվելու է դրանց սերիական արտադրությունը:
Պահակազորի հրամանատարը, բնութագրելով նոր սերնդի իրանական հրթիռը, հայտարարել է. «Բալիստիկ նոր հրթիռը պատկանում է «ուշիմ» հրթիռների սերնդին: Դրա արագությունը գերազանցում է ձայնի արագությունը, որի պատճառով բացառվում է հակառակորդի կողմից կործանվելը: «Պարսից ծոց» հրթիռները ունեն 650 կգ մարտագլխիկներ և հնարավորություն ունեն մինչև 300 կմ տարածության վրա հարվածելու ցանկացած նավի ու նավակի»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment