Իրանական Mehr գործակալությունը հաղորդում է, որ փետրվարի 7-ին Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Ըստ գործակալության, երկու նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների հետ կապված հարցեր:
Կողմերը դրական են գնահատել երկու երկրների՝ վերջերս կայացած տնտեսական հանձաժողովների նիստը։ Նաև խոսել են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Mehr գործակալության հրապարակած լուրի համաձայն, Սալեհին իր գործընկերոջը զգուշացրել է Իսրայելի տեղաշարժերի ու նրա կողմից սպառնացող վտանգների մասին, որովհետև վերջին շրջանում Իսրայելը մտահոգված է տարածաշրջանային զարգացումներով և դրանք իր անվտանգության համար սպառնալիք է համարում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment