Իրանական լրատվական կայքերի փոխանցմամբ, նավթային նոր աղետ է գրանցվել Պարսից ծոցի իրանական ափեզրում: Հրապարակված լուրերի համաձայն` Իրանի Բուշեհր քաղաքի մոտակայքում, Աղաջարից Դեյլամ քաղաքների միջև աշխատող նավթային խողովակաշարը, փտածության պատճառով վթարի է ենթարկվել, ու մեծ քանակությամբ նավթ է արտահոսել շրջանի գետեր և Պարսից ծոց: Տվյալների համաձայն` Պարսից ծոցում արդեն 20 կմ լայնքով ու 8 կմ երկարությամբ նավթային հսկայական շերտ է առաջացել, որի պատճառով էլ մեծ վնասներ է հասցվել շրջանի էկոլոգիական համակարգին:
Բուշեհրի բնապահպանության կազմակերպության փոխտնօրեն Մուհամադ Բաղեր Նաբավին հայտարարել է, որ նավթի արտահոսքի հետևանքով աղտոտվել է ավելի քան 400 հեկտար վարելահող ու Պարսից ծոցի ափեզրը: Նաբավիի փոխանցմամբ, ծովի փոթորկոտ լինելու պատճառով, նավթաշերտը չի ծավալվել ծովում և քամիների օգնությամբ վերադարձել է ափ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment