Fox News Lationo լրատվական գործակալության հաղորդմամբ, Իսպանիայի ԱԳ նախարար Թրինիդատ Խիմենեսը փետրվարի 16-ին Իրանի իշխանություններից պահանջել է 48 ժամվա ընթացքում ներողություն խնդրել փետրվարի 14-ին Թեհրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում Իրանում Իսպանիայի գլխավոր հյուպատոս Իգնատիոս Պերես Կամբրային ձերբակալելու կապակցությամբ:
Իսպանիայի ԱԳ նախարարի հայտարարությամբ, եթե Իրանի իշխանությունները հրաժարվեն ներկայացված պահանջից, Իսպանիան Իրանից հետ է կանչելու իր դեսպանին:
Թրինիդատ Խիմենեսի համոզմամբ, Իրանի իշխանությունները, իսպանացի դիվանագետին առանց պատճառի ձերբակալելով, խախտել են Վիեննայի համաձայնագիրը, որը կարգավորում է դիվանագիտական հարաբերությունները:
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», փետրվարի 14-ին Թեհրանում տեղի ունեցած ժողովրդական ցույցերի ընթացքում Իրանի ոստիկանությունը ձերբակալեր էր Իրանում Իսպանիայի գլխավոր հյուպատոս Իգնատիոս Պերես Կամբրային:
Իրանական գործակալությունների հաղորդմամբ, Կամբրան ցույցերին մասնակցել էր Իրանում Իսպանիայի դեսպանի ուղղեկցությամբ: Իրանի ոստիկանությունը մոտ չորս ժամ փակի տակ էր պահել իսպանացի դիվանագետին, ապա ազատ արձակել:
Նույն օրը, Իսպանիայի ԱԳ նախարարությունը Իսպանիայում Իրանի դեսպանին կանչել էր նախարարություն և բացատրություն պահանջել իր դիվանագետի ձերբակալության համար:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment