Իրանական JARAS լրատվական կայքի փոխանցմամբ, փետրվարի 14-ին Թեհրանում կայացած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է Իրանի նախկին նախագահ Խաթամիի կառավարության ՆԳ նախարար Աբդոլվահաբ Մուսավի Լառիի որդին՝ Մորթեզա Մուսավի Լառին:
Հրապարակված լուրերի համաձայն` փետրվարի 14-ի ցույցերի արդյունքում ձերբակալվել է ավելի քան 1,500 ցուցարար, որոնց թվում են Իրանի հոգևոր և քաղաքական ընդդիմադիր դեմքերի որդիները:
Ինչպես տեղեկացրել է «Առաջին լրատվականը», ցույցերի ընթացքում նաև ձերբակալվել են Իրանի բարձաստիճան հոգևոր առաջնորդներից, Այաթոլլահ Զանջանիի երկու որդիների, որոնցից մեկը արդեն ազատ է արձակվել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment