Իրանի մարդու իրավունքների լրատվական կայքի փոխանցմամբ, փետրվարի 20-ին Իրանի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր: Շիրազ քաղաքում զոհվել է մեկ ուսանող՝ Համեդ Նուր Մուհամադի անունով:
Կայքի փոխանցմամբ, Շիրազում տեղի ունեցած ցույցերի ընթացքում, ոստիկանությունը Նուր Մուհամադիին կամուրջից ցած են նետել, որի հետևանքով նա տեղում զոհվել է:
Հարկ է նշել, որ շրջանառվող լուրերի համաձայն, փետրվարի 20-ի ցույցերի ընթացքում նաև մեկ ցուցարար է զոհվել Թեհրանի կենտրոնական «7 Թիր» հրապարակում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment