Իրանական Jaras լրատվական կայքի հաղորդմամբ, փետրվարի 20-ին մի շարք իրանցի քաղաքական ապաստանյալներ փետրվարի 14-ի Թեհրանի ցույցերի ընթացքում զոհված Սանե Ժալեի և Մուհամադ Մոխթարիի հիշատակին ձեռնարկ էին կազմակերպել Թուրքիայում, որը այդ երկրի անվտանգության ծառայությունների միջամտությամբ կասեցվել է:
Կայքի հաղորդմամբ, Թուրքիայի Նոշահիր քաղաքում մոտ 200 իրանցի քաղաքական ապաստանյալներ, մի փակ սրահում համախմբվելով, Թեհրանի ցույցերի երկու զոհերի հիշատակին հուշ երեկո էին կազմակերպել:
Թուրքիայի անվտանգության ծառայությունները միջամտելով կասեցրել են հիշյալ ձեռնարկը և փակցված լուսանկարներն ու դրոշները պոկել սրահի պատերից:
Ապաստանյալները փորձել են բանակցել թուրքական ծառայությունների հետ՝ համոզելով, որ Թուրքիայի օրենքների համաձայն` նման հուշ երեկոները թույլատրելի են, բայց թուրք ոստիկանները տեղում ձերբակալել են իրանցի երեք ապաստանյալների, բայց մի քանի ժամ անց, նրանց փաստաթղթերը առգրավելով, ազատ են արձակել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
Առնչվող տեսանյութ |
0 Պատգամ:
Post a Comment