Իրանական «Ազգային վստահություն» ռեֆորմիստական կուսակցության լրատվական կայքը՝ Saham News-ին հայտնում է, որ փետրվարի 21-ին Իրանի կառավարության մոտ 30 կողմնակիցներ հարձակվել են ռեֆորմիստական շարժման առաջնորդ Մեհդի Քարուբիի տան վրա:
Կառավարամետ ցուցարարները նախ, համախմբվելով Քարուբիի տան առջև, նրա դեմ լոզունգներ են հնչեցրել, իսկ հետո կոտրել են լուսամուտների ապակիներն ու տան մեջ ձայնային նռնակներ նետել:
Ականատեսների փոխանցմամբ, հիշյալ ցուցարարները Քարուբիի տան առջև խիստ ծեծի են ենթարկել մի կնոջ, որը փորձել էր լուսանկարել նրանց արածները:
Կայքի հաղորդմամբ, կառավարության կողմնակիցները վերջում մի հայտարարություն են ընթերցել, որտեղ նշված է եղել, որ այդ գործողությունը Իրանի առաջնորդի կողմից ռեֆորմիստների առաջնորդների դեմ իրագործվելիք գործողությունների մեղմ տարբերակն է եղել, և իրենք սպասում են, թե Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին երբ վերջնական հրահանգը կիջեցնի, որ հնարավորություն ունենան պոկել Քարուբիի գլուխը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment