Իրանական Iran Air ավիաընկերությանը պատկանող Բոուինգ 727 ինքնաթիռը Իրանի հյուսիս-արևմտյան Ուրմիա քաղաքի օդանավակայանից 15 կմ հեռավորության վրա հունվարի 9-ին` տեղական ժամանակով ժամը 20:00–ի սահմանում, արտակարգ իրավիճակի պատճառով վայրէջք է կատարել ոչ մարդաբնակ տարածքում:
Իրանական լրատվամիջոցները սկզբում հայտարարել են, թե հիշյալ ինքնաթիռը կործանվել է, սակայն ժամեր անց Իրանի ճանապարհային ու տրանսպորտի նախարարության արտակարգ իրավիճակների բաժնի պետ Ահմադ Մաջիդին «Ֆարս» գործակալությանը հայտնել է, որ անհայտ պատճառով ինքնաթիռի օդաչուն, աղետալի կործանումից խուսափելու նպատակով, վայրէջք է կատարել ոչ մարդաբնակ մի տարածքում:
Փորձագետների կարծիքով, ինքնաթիռի արտակարգ վայրէջքի գլխավոր պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել: Փրկարար ջոկատների փոխանցմամբ, վայրէջքի վայրը ավելի քան 80 սմ բարձրությամբ ձյունով է պատված:
Վերջին տվյալների համաձայն` փրկարար ջոկատները լրատվամիջոցներին փոխանցել են, որ արտակարգ իրավիճակում վայրէջք կատարած ինքնաթիռում եղած ուղևորների 72-ը զիհվել, իսկ 33-ը վիրավոր են: Ինքնաթիռի ուղևորների ճշգրիտ թվի մասին հստակ տեղեկություններ չի հաղորդվել, սակայն ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ինքնաթիռում 105 ուղևոր է եղել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment