CNN հեռուստաընկերության հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունվարի 10-ին Աբու Դաբիում հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված միջազգային շրջափակումները, դանդաղեցրել են Իրանի միջուկային աշխատանքների ընթացքը:
Քլինթոնն ասել է. «Վերջին տվյալները ապացուցում են, որ Իրանի դեմ պատժամիջոցները հասել են իրենց նպատակին, և պատժամիջոցների հետևանքով ստեղծված իրավիճակը Իրանի համար դժվարացրել է միջուկային հավակնությունների ընթացքը: Իրանը տեխնիկական դժվարությունների է հանդիպել, որոնք դանդաղեցնում են գործընթացը, բայց իրական խնդիրն այն է, թե մենք ինչպե՞ս կարող ենք Իրանին հասկացնել, որ ատոմային ռումբի ձեռքբերումը ոչ միայն անվտանգություն և ուժ չի ընձեռի նրան, այլև արդյունքում հակառակը կլինի: Մենք դեռ ժամանակ ունենք, բայց ժամանակը շատ չէ»։
ԱՄՆ պետքարտուղարը, որը, Պարսից ծոցի երկրներ այցելելով, փորձում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները ամրագրել, այդ երկրին ռազմատենչության տարածման գործում մեղադրելով, մատնանշել է. «Իրանը այնպես է արել, որ տարածաշրջանում պատերազական իրավիճակ է զարգացել: Իմ կարծիքով, Իրանը փորձում է տարածաշրջանի պատերազմական իրավիճակին զարկ տալով՝ բոլորին շեղել իր միջուկային կարևոր խնդրից: Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը մեր ուշադրությունը շեղի իր միջուկային աշխատանքներից, նաև չենք թույլատրի, որ արտաքին ճնշման հետևանքով տարածաշրջանում նոր պատերազմներ բռնկվեն:»
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment