Անգլիական BBC հեռուստաընկերությունը հունվարի 10-ին հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի Iron Duke ռազմական նավը Պարսից ծոցում տեղակայվելու նպատակով մեկնել է Պորտսմուտ նավահանգստից:
Հիշյալ ռազմական նավը 6 ամիսների ընթացքում ապահովելու է Պարսից ծոցում երթևեկող բեռնատար նավերի անվտանգությունը և մասնակցելու է տարածաշրջանային մի շարք զորավարժությունների: Անգլիական նավը այդ 6 ամիսների ընթացքում ստանձնելու է նաև Իրաքի նավթահորերը պաշտպանելու պարտականությունը:
Սա առաջին անգամ է, որ Մեծ Բրիտանիան 23-րդ սերնդի արագաշարժ ռազմական նավ է տեղակայում Պարսից ծոցի տարածաշրջանում:
Հարկ է նշել, որ հունվարի 9-ին իրանական «Ettelaat» օրաթերթը գրել էր, թե Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ծովուժի հրամանատար, ծովակալ Ալի Ղադավին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում Պարսից ծոցի մի շարք երկրների հետ անցկացնելու է ծովային լայնատարած զորավարժություններ: Ի դեպ, Իրանի պահակազորի ծովուժը 2010-ի դեկտեմբերի 20-ին Քաթարի ծովուժի հետ միատեղ Պարսից ծոցում ծովային երեքօրյա զորավարժություն իրականացրեց:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment