Tuesday, January 11, 2011

Իրանի անվտանգության նախարարը Իսրայելի մասին նախազգուշացրեց հարևան երկրներին

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի անվտանգության նախարար (իրանական տարբերակում տեղեկատվության նախարար.- 1in.am) Հեյդար Մոսլեհին, հունվարի 11-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում Իրանի հարևան երկրներին, որոնք հարաբերություններ ունեն Իսրայելի հետ, նախազգուշացրել է իսրայելական վտանգի մասին:
Մոսլեհին հայտարարել է. «Իսրայելին տրամադրած բոլոր այն հնարավորությունները, որ տրվում են տարածաշրջանի այն երկրների կողմից, որոնք հարաբերության մեջ են Իսրայելի հետ, լուրջ վտանգ են թե՛ Իրանի և թե՛ տարածաշրջանի երկրների համար, և այդ երկրները դառնալու են Իսրայելի ահաբեկչական գործողությունների հիմնական հանգրվանը: Տարածաշրջանի երկրների բոլոր փորձագետները գտնվում են Իսրայելի ահաբեկչական գործողությունների սպառնալիքի ներքո»։
Մոսլեհին նաև ավելացրել է. «Իրանի անվտանգության ուժերը հաջողել են ներթափանցել իսրայելական «Մոսադ» և այդկերպ ճանաչել Իրանում ահաբեկչական գործողություններ իրականացրած անհատներին: Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև հարևան երկրներում գտել ու ճանաչել է իսրայելական հետախուզությունների կենտրոնները ու, նրանց մոտակայքում Իրանի անվտանգության կենտրոններ հիմնելով, լուրջ հարվածներ է հասցրել իսրայելական կողմին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը