Reuters գործակալության հաղորդմամբ, ամերիկյան CIA-ի նախկին պաշտոնյա, 43-ամյա Ջեֆրի Ստերլինգը, որը նախկինում CIA-ում Իրանի բաժնի պաշտոնյա է եղել, Իրանի մասին դասակարգված տեղեկությունների արտահոսքի պատճառով ձերբակալվել է:
Լրատվամիջոցները փոխանցում են, որ Ստերլինգը Իրանի մասին տեղեկությունները փոխանցել է The New York Times թերթի լրագրող Ջեյմզ Ռայզենին: Ռայզենը իր հեղինակած «Պատերազմական իրավիճակ» գրքում, որը լույս է տեսել 2006 թվականին, վկայակոչելով CIA-ի իր աղբյուրը, բացահայտել է, թե ինչպես CIA-ի մի պաշտոնյայի սխալ արարքով Իրանում բացահայտվել է ամերիկյան լրտեսական ցանցը, ու այդ պատճառով բոլոր լրտեսները Իրանում ձերբակալվել են:
Գրքի լույս տեսնելուց հետո, ԱՄՆ դատախազության նախարարությունը երկու անգամ Ռայզենին հարցաքննել են, բայց նա չի բացահայտել իր աղբյուրի անունը: FBI ծառայությունները, Ռայզենի հոդվածները ուսումնասիրելով, գտել են Ջեֆրի Ստերլինգի անունն ու նրան բերման են ենթարկել:
Ստերլինգը 1993-2002 աշխատել է CIA-ում: Նա 1998-ից զբաղվել է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Իրանի ռազմական կարողությունները դասակարգելու գործով: Ստերլինգը CIA-ում նաև Իրանից փախուստի դիմած լրտեսների գործով էր զբաղվում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment