Friday, January 07, 2011

Իրանի խորհրդարանը նահանջեց. Ահմադինեժադը մնում է Կենտրոնական բանկի խորհրդի կազմում

Երկու ամիս առաջ Իրանի խորհրդարանում մի բանաձև ընդունվեց, որի համաձայն, Իրանի ԿԲ ղեկավար կազմից պիտի հեռացվեր երկրի նախագահը, ու կազմը համալրվեր 7 տնտեսագետով:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իրանի խորհրդարանը, հիշյալ բանաձևը քննարկելով, նահանջեց իր նախկին դիրքորոշումներից ու կրկին նախագահին թողեց ԿԲ ղեկավար կազմում, միայն այն տարբերությամբ, որ այսուհետ ԿԲ նախագահը, երկրի նախագահի կողմից ընտրվելով, պիտի վստահության քվե ստանա երկրի խորհրդարանից:
Հարկ նշել, որ Իրանի պետական լրատվամիջոցները խիստ քննադատում էին երկրի խորհրդարանի նախկին որոշումը, այդ իսկ պատճառով խորհրդարանը, խիստ ճնշումների արդյունքում նահանջելով, նախագահին վերադարձրեց ԿԲ ղեկավարությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը