Friday, January 07, 2011

«Թուրքիայի իրավիճակը շատ նման է Իրանի նախահեղափոխական ժամանակաշրջանին»

Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, «The Jerusalem Post» օրաթերթում «Մենք Թուրքիայի հարվածային քսակը չեն դառնա» խորագրով իր հոդվածում անդրադառնալով Իսրայել-Թուրքիա հարաբերություններում առաջացած խնդիրներին, գրում է. «Իսրայելը ցանկանում է բանակցել թուրքական կողմի հետ: Թուրքիայի ու Իսրայելի միասնությունը հնարավոր է վերականգնել: Երկկողմ հարաբերությունների փոփոխությունը մեր գիտակցված աշխատանքի արդյունքը չէ, այլ Թուրքիայի վարած ներքին քաղաքականության արդյունքն է»։
Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները վաթարացան, երբ 2010-ի մայիսի 31-ին Թուրքիան փորձեց իր նավերով մարդասիրական օգնություն փոխադրել Գազայի հատված, և իսրայելական բանակը, մուտքը արգելելով, կրակ բացեց նավի ուղղությամբ, որտեղ զոհվեցին 9 թուրք փրկարարներ:
Լիբերմանը հոդվածում շարունակում է. «Թուրքիայում տիրող իրավիճակը շատ նմանություն է Իրանի 1979-ի նախահեղափոխական իրավիճակին: Իրանը, նախքան իսլամական հեղափոխությունը, Իսրայելի դաշնակիցն էր, բայց հեղափոխությունից հետո Իրանի ղեկավարության քաղաքականության հետևանքով երկու երկրները թշնամացան»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը