Monday, January 10, 2011

Իրանը հարձակվել է իսլամական համակարգի զինյալ ընդդիմադիրների՝ Իրաքում տեղակայված ճամբարի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության զինյալ ընդդիմադիր «Մուջահեդին Խալղ» խմբակցության նախագահ Մարիամ Ռաջավին հայտարարել է, որ Իրանի բանակը հունվարի 7-ին, Իրաքի զինվորականների աջակցությամբ, հարձակում է իրականացրել Բաղդադ քաղաքից 80 կմ հյուսիս գտնվող «Աշարֆ» ճամբարի վրա, որի արդյունքում վիրավորվել է 176 ճամբարային:
«Մուջահեդին Խալղ» խմբակցության լրատու կայքի հաղորդմամբ, Մարիամ Ռաջավին հայտարարել է, որ իրանական զինվորականները, Իրաքի զինված ուժերի աջակցությամբ, որոնք գտնվում են Իրաքի վարչապետի հրամանատարության ներքո, հարձակում են իրականացրել «Աշրաֆ» ճամբարի վրա: Ռաջավիի հայտարարության համաձայն` հիշյալ հարձակումն իրականացվել է այն բանից հետո, երբ օրեր առաջ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհին, Իրաք այցելելով, հանդիպել էր վարչապետի և ԱԳ նախարարի հետ:
«Աշրաֆ» ճամբարը, որում ապրում են ավելի քան 3000 զինյալներ, հիմնադրվել է 1986-ին, երբ «Մուջահեդին Խալղ» խմբակցության ղեկավարության կենտրոնը Իրանից փոխադրվեց Իրաք: «Մուջահեդին Խալղ» խմբակցության մարտիկները, Իրաքի այն ժամանակվա նախագահ Սադամ Հուսեյնի աջակցությամբ, զինյալ պայքար էին մղում Իրանի իսլամական համակարգը փլուզելու նպատակով:
Իրանի իշխանությունները բազմիցս Իրաքի իշխանություններից պահանջել են փակել «Աշրաֆ» ճամբարը և իրանական պետության հակառակորդներին տեղ չտալ իրենց երկրում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը