«Իրան» օրաթերթը, անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ վարած քաղաքականությանը, գրում է. «Տեղեկացել ենք, որ ամերիկացի երկու փորձագետներ՝ Հիլարիմեն և Ֆլինթ Լորթերը, որոնք նաև ԱՄՆ հետախուզական կենտրոնների հետ համագործակցելու փորձ ունեն, իրենց հրապարակած վերջին հոդվածում խիստ քննադատել են Իրանի մասին ԱՄՆ հավաքագրած սխալ տեղեկատվությունների գործընթացը: Նրանց համոզմամբ. «Օբամային կառավարությունը, գումար առաջարկելով, փորձում է Իրանի մասին տեղեկություններ հավաքագրել, որոնց մեծ տոկոսը, իհարկե, սխալ տեղեկություններ են»։
Օրաթերթի մատուցմամբ, Լորթեր զույգը, որ բազմաթիվ հոդվածներով քննադատել է Իրանի հանդեպ ԱՄՆ վարած քաղաքականությունը, հայտարարել է, որ այդ գործընթացը շատ նմանություն ունի Իրաքի խնդրին։ Ըստ Լորթերի. «ԱՄՆ-ն փորձում է Իրանի հարևան երկրներում իրանցիներից, գումարի դիմաց, տեղեկություններ ստանալ իրենց երկրի մասին: Ամերիկացիները ներկա պահին Իրանի հանդեպ կրկնում են այն, ինչ կատարվեց Իրաքի հարցում»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment