Friday, December 17, 2010

Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության գործով ութ հոգի ձերբակալվել է

Մահապարտ երկու ահաբեկիչները


Իրանական լրատվամիջոցները հայտարարել են, թե Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մեղադրանքով ութ հոգի ձերբակալվել է անվտանգության ծառայությունների կողմից:
Իրանի անվտանգության ծառայությունը ԶԼՄ-ներին հայտնել է, որ դեկտեմբերի 16-ին ազգային անվտանգության հատուկ ջոկատայիններին հաջողվել է ձերբակալել թվով ութ կասկածյալների, որոնք մեղադրվում են Չաբահարի ահաբեկչական հարձակման գործողությունում դերակատարություն ունենալու մեջ:
Իրանի ազգային անվտանգության ծառայությունները դեռևս չեն բացահայտում ձերբակալվածների ինքնությունը:


Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հ.Գ. Հաղորդված վերջին լուրերի համաձայն, ձերբակալվածների թիվը հասել է 9 հոգում: [+]

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը