Իրաքի «Ալ Սումերիա» հեռուստաալիքի հաղորդմամբ, Իրաքի Բասրա քաղաքի ոստիկանությունը Իրանից եկեղ բեռնատար ավտոմեքենայի մեջ բացահայտել է պայթուցիկ ռումբեր: Իրավապահ մարմինների համոզմամբ, ռումբերի թիրախը Բասրա քաղաքի միջազգային տոնավաճառն է եղել:
Բասրայի ոստիկանապետ Ադել Դահամը ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, թե իրենք Շալամչա սահմանից Իրաք մտած իրանական բեռնատար ավտոմեքենայում բացահայտել են մեծ քանակությամբ պայթուցիկ ռումբեր: Արդեն ձերբակալվել է 5 հոգի, որոնցից երկուսը Իրանի քաղաքացիներ են:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment