Իրանցի կինոռեժեսոր Մուհամադ Նուրիզադը, իր դատավարությունը ցուցադրական հայտարարելով, արդեն դեկտեմբերի 11-ից դիմել էր Չոր հացադուլի, որի արդյունքում, դեկտեմբերի 16-ին ստամոքսի արյունահոսությամբ բանտից տեղափոխվել է հիվանդանոց:
Մուհամադ Նուրիզադը, պահպանողական կինոռեժիսոր է համարվում: Նա երկար տարիներ աշխատակցել է իրանական ծայրահեղ պահպանակողական համարվող «Քեյհան» օրաթերթին, որ առհասարակ հանդես է գալիս որպես բարեկարգչականների քննադատ:
Բայց Իրանի վերջին նախագահական ընտրություններից հետո նա միացավ ընտրությունների արդյունքի դեմ բողոքող հասարակությանը: Այդ ժամանակաշրջանում նա մի քանի բաց նամակով քննադատեց Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Խամենեիին, որի արդյունքում էլ ձերբակալվեց: [Նամակներ 1 , 2 , 3 , 4 , 5 , 6 (պարսկերեն) , 6 (անգլերեն)]
Անցյալ շաբաթվա ընթացքում կայացել էր Նուրիզադի դատավարությունը, որը տևել էր միայն երեք րոպե, երբ դատախազը նրան հայհոյելով դուրս էր վռնդել դատարանից: Այդ դեպքից անմիջապես հետո Նուրիզադը, իր դատավարությունը ցուցադրական հայտարարելով, դիմեց Չոր հացադուլի: Նրա ընտանիքը բազմիցս հայտարարել էր, որ Նուրիզադը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, և իրավապահներից խնդրել էին՝ գոնե գրավի դիմաց նրան ազատ արձակեն, ինչը մերժվել էր:
Իսկ դեկտեմբերի 16-ին Նուրիզադը ստամոքսի խիստ արյունահոսության հետևանքով բանտից հիվանդանոց տեղափոխվեց:
Այդ ընթացքում Նուրիզադի կինը, ծնողները, երեք զավակներն ու հարազատները, բանտի դիմաց համախմբվելով, պահանջում էին նրա ազատությունը: Անվտանգության ծառայությունները փորձել էին նրանց հեռացնել բանտի մուտքից, բայց չէին հաջողվել: Ուստի ծառայությունները ձերբակալել էին բոլոր ներկաներին և մի քանի ժամ հետո ազատ արձակել:
Նուրիզադը բանտից մի նամակ է հղել կնոջը, որում գրել է. «Ահա ես նույն մեր հեղափոխության բանտում են գտնվում, իսկ դուք ավելի մեծ բանտում: Ամոթ ինձ, եթե մեր հեղափոխության ապագան այսպես ենթադրեի: Թքած ունեմ ինձ վրա, եթե մեր հեղափոխության ապագան տեսնում եմ այսպիսին»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment