Saturday, December 18, 2010

Իրանի ու Հզբոլահի հարաբերությունները վատթարացել են


Իսրայելական «The Jerusalem Post» օրաթերթը իր դեկտեմբերի 16-ի համարի` «Իրանը 40% կրճատել է իր նյութական օգնությունները Հզբոլահին» խորագրով հոդվածում հայտարարել է, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին շրջանում լրջորեն կրճատել է լիբանանյան Հզբոլահ խմբակցությանը ցուցաբերած նյութական օգնությունները, որը և Իրանի ու Հեզբոլահի հարաբերությունների վատթարացման պատճառ է դարձել: Օրաթերթի փոխանցմամբ, «Իրանը Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիղ Հարիրիի սպանության գործով կազմված դատարանի վերջնական որոշումից շաբաթներ առաջ մոտ 40% կրճարել է իր ֆինանսական ու ռազմական օգնությունները Հզբոլահին: Այդ իրավիճակում նաև լուրջ ազդեցություն է ունեցել Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումները:» Օրաթերթը, վկայակոչելով իսրայելական Մոսադի տարածած տեղեկությանը, գրել է. «Հզբոլահը նաև լրջորեն վրդովված է իր կազմակերպության ներքին գործերում Իրանի հեղափոխության պահակազորի անդամներից՝ Հուսեյն Մահդավիի միջամտություններից:» Շրջանառվող լուրերի համաձայն` Հարիրիի սպանության գործով դատարանը վարչապետի սպանության գործում լուրջ մեղադրանքներ է ներկայացրել Հզբոլահին, որի արդյունքում Հզբոլահի առաջնորդ Հասան Նասրալահը իր սպառնալից ելույթում հայտարարել է, թե Հզբոլահը կտրելու է բոլոր այն անհատների ձեռքը, ովքեր կփորձեն Հարիրիի սպանության գործում մեղադրել Հզբոլահի որևէ անդամի:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը