Sunday, August 07, 2011

«Իրանի՝ ԱՄՆ-ում գտնվող բոլոր կալվածքները պետք է առգրավվեն». The New York Times


Ամերիկյան The New York Times օրաթերթը վերլուծական հոդվածում անդրադարձել է Իրանի՝ ԱՄՆ-ում գտնվող կալվածքներին՝ հայտնելով, որ դրանք դեռ պատկանում են Իրանի իշխանությանը՝ վերահսկվելով ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ըստ հոդվածագրի՝ «ԱՄՆ կառավարությունը այդ շենքերի պահպանման և նորոգման համար դրանք վարձակալությամբ է տալիս և գումար հայթայթում: Եվ սա այն դեպքում, երբ Իրանի իշխանությունները 1979-ին գրավեցին ԱՄՆ դեսպանատունը և վերածեցին Իրանի պահակազորի կենտրոնի, մի կազմակերպության, որն ԱՄՆ-ի կողմից ճանաչվում է որպես ահաբեկչական»։

Օրաթերթը շարունակել է. «1977-ից ի վեր ԱՄՆ ոչ մի նախագահ չի այցելել Իրան, բայց անցյալ 33 տարիների ընթացքում Իրանի նախագահները, ինչպես և ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ամեն տարի ՄԱԿ-ի ժողովներին մասնակցելու նպատակով մուտք են գործում ԱՄՆ, և նրանց անվտանգությունն ապահովելու բոլոր ծախսերը գոյանում են ամերիկացի հարկատուների միջոցներից: Հետևաբար, ԱՄՆ կառավարությունը պետք է առգրավվի Իրանին պատկանող բոլոր կալվածքներն ու տրամադրի դրանք իրանական ընդդիմությանը: Դա կարող է պարզ պատգամ լինել Իրանի իշխանության ու ժողովրդի համար՝ որ ԱՄՆ-ն աջակցում է բոլոր այն ուժերին, որոնք փորձում են Իրանում ժողովրդավարություն հաստատել»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը