Իրանական Raja News պահպանողական լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահական լրատվական կայքը գրաքննության է ենթարկել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հարցազրույցը Euronews հեռուստաընկերության հետ:
Կայքի փոխանցմամբ՝ նախագահական լրատվական կայքը, նախագահի հարցազրույցն ամբողջությամբ հրապարակելով, դրա միջից հանել է այն հատվածը, որտեղ Ահմադինեժադը, պատասխանելով լրագրողի հարցադրմանը, հայտարարել էր, որ իր և երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի միջև ոչ մի անհամաձայնություն և խոչընդոտ գոյություն չունի:
Ահմադինեժադը լրագրողի հարցին պատշաճ պատասխան էր տվել՝ ասելով, որ Իրանում առաջնորդի դիրքն ու պաշտոնը հստակեցված է, և ոչ մի անհամաձայնություն կամ հարաբերությունների մեջ խոչընդոտ գոյություն չունի, և պարզ չէ, թե ինչո՞ւ է նախագահական լրատվական կայքը գրաքննության ենթարկել նախագահի հարցազրույցի այդ մասը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment