Քուվեյթի Al-Watan օրաթերթի հաղորդմամբ, կալանքի մեջ գտնվող քրդական PKK խմբակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, անդրադառնալով Իրանի պահակազորի և քրդական PJAK խմբակցության միջև տեղի ունեցող զինված ընդհարումներին, հայտարարել է. «Իրանը վտանգավոր խաղ է սկսել, և Թուրքիայի իշխանությունները դա ճիշտ չեն ըմբռնում: Իրանը չի դադարեցրել PJAK-ի դեմ զինված գործողությունները և անգամ Թուրքիային է ճնշում, որովհետև ձգտում է տարածաշրջանում ռազմական գերակայություն ձեռք բերել:
Եթե Իրանը փորձի սպառնալ PKK-ին, մենք մեր զինված գործողությունները Թուրքիայում կդադարեցնենք ու տեղափոխենք այն Իրանի տարածք»։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Իրանի պահակազորը Իրան-Իրաք սահմանագծում բախվել է քրդական PJAK խմբակցության մարտիկների հետ և դեռ չի դադարեցրել Իրաքի ինքնավար Քրդստանի տարածքում գտնվող քրդական գյուղերի ռմբակոծությունը:
Քրդական PJAK խմբակցությունը համարվում է PKK-ի իրանական մասնաճյուղը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment