Իրանական Dadna լրատվական կայքի հաղորդմամբ՝ վերջին օրերին ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով ջրի սպառումը ակնառու աճ է արձանագրել, որի արդյունքում հնարավոր է՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում ջրամատակարարումը գրաֆիկով լինի:
Կայքի փոխանցմամբ՝ վերջին օրերին Թեհրանի քաղաքացիների ջրի սպառումը, անցնելով կանխորոշված սահմանները, հասել է օրական 3 միլիոն 200 հազար խ.մ-ի, ինչը լուրջ խոչընդոտներ է առաջացրել ջրազտման և ջրամատակարարման աշխատանքներում:
Dadna-ի մատուցմամբ, Թեհրանի բնակիչների ջրի սպառումը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 10%-ով աճել է:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment