Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի աջակից 7esobh և 1shanbeh նորաստեղծ լրատվական կայքերը հաղորդում են, որ նախագահին աջակից լրատվական կայքերում վերջին շրջանում տեղի են ունենում կասկածելի երևույթներ. այդ կայքերի աշխատակիցներն անբացատրելի կերպով անհետանում են:
7esobh լրատվական կայքը փոխանցում է, որ անհետացած աշխատակիցներն առևանգվել և պահվում են անհայտ վայրում: Ըստ կայքի՝ անհետացածների ցուցակում է նաև 7esobh-ի աշխատակիցը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Իրանի նախագահին աջակցող մոտ 10 լրատվական կայքեր Իրանում արգելափակվել են, իսկ նրանց ղեկավարները կանչվել են երկրի խորհրդարան` հարցաքննության:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment