Իրանական Fars գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժանը 10 օր բացակայությունից հետո, ի վերջո, մայիսի 1-ին ներկա է եղել կառավարության նիստին:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ահմադինեժադը երկրի առաջնորդի ներկայացուցիչների և ռադիո-հեռուստաընկերության տնօրենի հետ հանդիպումից հետո համաձայնել է վերադառնալ աշխատանքի:
Հատկանշական է, որ այս անգամ կառավարության նիստին բացակայել է հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին, որի պատճառով էլ անհամաձայնություններ էին առաջացել Ահմադինեժադի և Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի միջև:
Իրանի նախագահը կառավարության նիստի սկզբում, իր բացակայության հարցին անդրադառնալով, հայտարարել է. «Այս մի քանի օրերի բացակայությունը որոշ պատճառներ ուներ, որոնք կփորձեմ պահել իմ սրտում»։
Նախագահի կողմնակիցները հայտարարում են, որ Ահմադինեժադը փորձելու է ուղիղ եթերով խոսել ժողովրդի հետ ու մի շարք խնդիրների մասին բացատրություններ տալ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment