Իրանական IRAN օրաթերթի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի առաջին տեղակալ Մուհամադ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ Իրանը, փոխադարձաբար, արևմտյան երկրների ինքնաթիռներին վառելանյութ չի տրամադրելու:
Ռահիմին, անդրադառնալով Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցներին, որոնց արդյունքում արևմտյան երկրները հրաժարվում են իրենց օդանավակայաններում իրանական ինքնաթիռներին վառելանյութ տրամադրելուց, հայտարարել է. «Վերջին շրջանում արևմտյան երկրները հրաժարվում են իրենց օդնավակայաններում իրանական ինքնաթիռներին վառելանյութ տրամադրելուց: Հարց է առաջանում, եթե նրանք Իրանի կառավարության հետ խնդիրներ ունեն, ինչո՞ւ Իրանի ժողովրդին են զրկում իր իրավունքներից: Իհարկե, Իրանն էլ, փոխադարձ քայլով, արգելում է իրանական օդնավակայաններում արևմտյան ինքնաթիռներին վառելանյութ տրամադրելը»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment