Իրանի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված, Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ղասեմ Շոլեսադին ձերբակալվել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում՝ Շիրազ քաղաքից Թեհրան ժամանելիս: Այս մասին հաղորդում է Շոլեսադիի գործունեությանը նվիրված լրատվական կայքը:
Մինչև հիմա դեռ պարզ չէ նրան ձերբակալելու պատճառը: Շոլեսադին Իրանի քաղաքական ասպարեզում հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով: 2002 թվականին էլ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին քննադատական նամակ հղելու պատճառով նա 36 օր անց է կացրել բանտում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment