Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության նախագահ Ֆերեյդուն Աբասին իրանական ISNA գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը պատրաստվում առաջիկա տարիների ընթացքում միջուկային 4-5 նոր ռեակտորներ կառուցել, որոնք օգտագործվելու են բժշկական և հետազոտական ուսումնասիրությունների նպատակով:
Նա իր զրույցում նաև մատնանշել է, որ Իրանը շարունակելու է 20% հարստացված ուրանի արտադրությունը: Ըստ Աբասիի՝ «20% հարստացված ուրանը օգտագործվելու է թե՛ Թեհրանի հետազոտական ռեակտորում, թե՛ ապագայում կառուցվելիք նոր ռեակտորներում»։
Իրանական կողմի մատուցմամբ, այս պահին Իրանում գործում է ուրանի հարստացման երկու կենտրոն՝ Նաթանզում և Ղոմ քաղաքի մոտակայքում գտնվող «Ֆորդո» ատոմակայանում:
Աբասին ISNA-ին փոխանցել է, որ «Ֆորդո» ատոմակայանում էլ արդեն հնարավոր է ցենտրիֆուգներ տեղադրել, և երբ Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությունը մտադիր լինի դա իրականացնել, ՄԱԳԱՏԵ-ին տեղյակ կպահի:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment