Al Arabiya հեռուստաընկերության հաղորդմամբ, Իրանի հարավային շրջաններում ապրող արաբ բնակչությունը ապրիլի 14-ից բողոքի ցույցեր է սկսել, որոնք խստագույն միջոցներով կասեցվել են Իրանի անվտանգության ծառայությունների կողմից:
Հեռուստաընկերության մատուցմամբ, հիշյալ ցույցերի ընթացքում ավելի քան 150 ցուցարար է ձերբակալվել:
Guardian օրաթերթը հաղորդում է, թե իրանցի Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Նավի Փիլարիին հղած նամակում հայտարարել է, որ Իրանի հարավային շրջաններում տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ 12 քաղաքացի է զոհվել, հարյուրավոր ձերբակալվածների ճակատագիրը դեռ անհայտ է մնում:
Էբադիի հայտարարության համաձայն, Իրանի անվտանգության ծառայությունները զոհվածների ընտանիքներին սպառնալով լռեցրել են, իսկ այն ընտանիքները, ովքեր դեպքերի մասին հարցազրույց են տվել արտասահմանյան լրատվամիջոցներին, արդեն ձերբակալված են:
Իրանական լրատվամիջոցները լռում են Իրանի հարավային Խուզեստան նահանգում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Միայն իրանական Fars գործակալությունը մի կարճ լուրով հայտարարել է, որ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքակության հանձնաժողովը Խուզեստանի իրադարձությունները քննարկելու նպատակով նիստ է գումարել: Այդ նիստի արդյունքների մասին դեռ ոչ մի լուր չի հրապարակվել իրանական գործակալությունների կողմից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment