Ամերիկյան The Washington Post օրաթերթի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իրանում անհետացած FBI նախկին պաշտոնյա Ռոբերտ Լևինսոնը ողջ է և պահվում է Ասիայի հարավարևելյան շրջաններում: Քլինթոնը նաև Իրանից պահանջել է օգնել Լևինսոնին գտնելու գործընթացին:
ԱՄՆ պետքարտուղարը չի նշել այն երկրի անունը, որտեղ, ըստ նրա, պահվում է Լևինսոնը, ու նաև չի բացատրել, թե ինչո՞ւ է Լևինսոնին գտնելու համար պահանջում Իրանի օգնությունը:
ԱՄՆ FBI նախկին պաշտոնյա Ռոբերտ Լևինսոնը 2007-ին մեկնել էր Իրանի հարավում գտնվող Քիշ կղզի, որտեղից էլ անհետացել էր, ու մինչ օրս ոչ մի տեղեկություն չի հաղորդվում նրա մասին:
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ նոր փաստեր է ձեռք բերել, որոնք ապացուցում են, որ Լևինսոնը դեռ ողջ է ու պահվում է Ասիայի հարավարևելյան շրջանի երկրներից մեկում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment