Իրանական Kaleme լրատվական կայքը հաղորդում է, որ մարտի 1-ին Թեհրանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալվածները տեղափոխվել են Թեհրանի մոտակա զորանոցներ: Պատճառն այն է, որ վերջին շրջանի ցույցերից հետո ժամանակավոր բանտերը լցվել են ձերբակալվածներով, և նոր ձերբակալվածներին պահելու համար այլևս տեղ չկա:
Հրապարակված լուրերի համաձայն` միայն փետրվարի 14-ի ցույցերի ընթացքում ձերբակալվել են ավելի քան 1500 ցուցարարներ:
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի բանտերի կազմակերպությունը որոշել է մի նախագիծ իրականացնել, որի արդյունքում Թեհրանի մոտակա դաշտերում պիտի պատրաստվեն նոր բանտեր, որոնք մինչև 10 հազար մարդ պահելու տարողություն կունենան:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment