Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքին, անդրադառնալով Բահրեյնում տեղի ունեցող իրադարձություններին և այնտեղ Սաուդյան Արաբիայի զորքերի միջամտության փաստին, հայտարարել է. «Այն պահին, երբ աշխարհը ականատես է Բահրեյնի ժողովրդի ցասմանը՝ հանուն մարդկային և քաղաքացիական իրավունքների, մենք երկու շատ կարևոր դեպքի ականատեսը եղանք՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Գեյթսի այցելությունը Բահրեյն, և Սաուդյան Արաբիայի զինուժի մուտքը Բահրեյնի տարածք:
ԱՄՆ-ը Գեյթսի այցելությունից անմիջապես հետո, իր երկակի խաղը սկսեց. նախ դատապարտեց բռնությունները, իսկ հետո հաստատեց Սաուդյան Արաբիայի զինուժի մուտքը Բահրեյն:
Հարց է առաջանում՝ Սաուդյան Արաբիան ո՞ւմ պատվերն է կատարում: Նրանք ի՞նչ տրամաբանությամբ են իրենց բանակը մտցրել Բահրեյն: Ո՞վ է պատասխանատու լինելու անմեղ մարդկանց սպանության համար: Իրականում Բահրեյնի ժողովուրդը գիտակցում է, թե ինչ նպատակով է փողոց դուրս եկել, բայց նրանց իշխանությունները անկարող են եղել ճիշտ գնահատել տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններն ու դրանց հետևանքները, այդ իսկ պատճառով էլ անկարող են ճիշտ ձևով դիմադրել ժողովրդի ցասմանը: Սաուդյան Արաբիան էլ է իր ժողովրդի ցասման առաջ կանգնելու, բայց, դժբախտաբար, նրանք այս պահին դարձել են տարածաշրջանի դիկտատորների կարևորագույն հովանավորը ու նրանց ապաստան են տալիս իրենց երկրում:
Տարածաշրջանի և հատկապես Սաուդյան Արաբիայի իշխանություններին մնում է հաշվի առնել սեփական ժողովրդի ցանկությունները։ Այս պահին Սաուդյան Արաբիան կրակի հետ է խաղում, տարածաշրջանում»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment