«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, վերջին օրերի ընթացքում Սիրիայի տարբեր քաղաքներում ծայր առած ժողովրդական ցույցերի ընթացքում ցուցարարների հիմնական լոզունգներից էր «Ո՛չ «Հիզբոլլահ», ո՛չ Իրան» կարգախոսը:
Ըստ լրատվամիջոցների՝ սիրիացի ցուցարարները հիշյալ լոզունգով ընդդիմացել են Սիրիայի իշխանությունների՝ Լիբանանի «Հիզբոլլահ» խմբակցության և Իրանի իշխանությունների հետ դաշնակցելու քաղաքականությանը:
Հատկանշական է, որ Իրանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում էլ իրանցի ցուցարարները նմանօրինակ մի լոզունգով էին հանդես գալիս. «Ո՛չ Գազա, ո՛չ Լիբանան, կյանքս մատաղ Իրանին»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment