ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրանական նոր տարվա՝ Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձ է ուղղել աշխարհի բոլոր իրանցիներին:
Անդրադառնալով Իրանում առկա ժողովրդական շարժմանը՝ Օբաման հայտարարել է. «Իրանի կառավարությունը վախեցած է, իսկ Իրանի ապագան վախով չպետք է ձևավորվի: Իրանի ապագան երիտասարդներին է պատկանում: Հույսի ճառագայթները, որը պարուրեցին Եգիպտոսի Թահրիր հրապարակը, 2009-ին պարուրել էին նաև Թեհրանի Ազադի՝ Ազատության հրապարակը: Իրանի երիտասարդներ, դուք կարող եք ստեղծել մի այնպիսի պետություն, որը կհնազանդվի ձեր ցանկություններին: Ձեր տաղանդն ու հույսերն են կերտելու Իրանի ապագան, ու ցանկանում եմ իմանաք, որ ես ձեզ հետ եմ լինելու»:
Արթին Առաքելյան
0 Պատգամ:
Post a Comment