Մարտի 21-ի առավոտյան ժամը 2:30 սահմաններում, Իրանում ավարտվեց 1389 արեգակնային տարին ու սկսվեց նոր՝ 1390 թվականը:
Նոր տարվա առիթով երկրի առաջնորդն ու նախագահը պետական հեռուստատեսությամբ իրենց պատգամը ուղղեցին Իրանի ժողովրդին:
Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իր Նոր տարվա ելույթում, նախագահ Ահմադինեժադի մեկամյա գործունեությունը դրական գնահատելով, 1390 թվականը «տնտեսական ջիհադի» տարի անվանեց և հայտարարեց, որ Իրանի թշնամիները փորձում են տնտեսական միջոցներով ճնշում գործադրել երկրի վրա:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն էլ իր հերթին նախորդ տարում իրականացված տնտեսական նախագծերը «աննախադեպ ռեկորդ» համարեց: Նա տնտեսական ոլորտից սուբսիդավորումները հանելը շատ կարևոր համարելով՝ շիաների 12-րդ բացակա մարգարե Իմամ Մեհդիին շնորհակալություն հայտնեց, որ բարյացակամ է եղել Իրանի ժողովրդի հանդեպ:
Ահմադինեժադը նաև ավելացրեց. «Աշխարհը նոր համակարգի կարիք ունի, և տարածաշրջանում տեղի ունեցող շարժումներն ապացուցում են այդ»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment