Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփառասթը լրագրողների այն հարցին, թե՝ վերջին շրջանում Եգիպտոսի կողմից դրական ազդանշաններ է ստացվում, արդյո՞ք Իրանը պատրաստվում է հարաբերություններ սկսել Եգիպտոսի հետ, պատասխանել է.
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Իրանի և Եգիպտոսի ժողովուրդները բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Մենք շարունակ փորձել ենք դրական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև: Եգիպտոսի նախկին վարչակարգը լուրջ խոչընդոտ էր, իսկ հիմա այդ հարաբերությունների համար պայմանները բարենպաստ են:
Իհարկե, մենք շահերի պաշտպանի գրասենյակի մակարդակով ներկայություն ունենք Եգիպտոսում, բայց հույս ունենք, որ դա կվերափոխվի դեսպանատան, և մենք պաշտոնական հարաբերություններ կսկսենք միմյանց հետ»:
Հարկ է նշել, որ Իրանն ու Եգիպտոսը 1979-ից, երբ Եգիպտոսը «Քեմփ Դեյվիդ» պայմանագրող խաղաղություն կնքեց Իսրայելի հետ, դիվանագիտական հարաբերություններ չունեն:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment