Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարարությունը ԱՄՆ-ի կողմից Բահրեյնում արտաքին ուժերի միջամտությունը դրական գնահատելու պատճառով Իրանում ԱՄՆ շահերի պաշտպան, Շվեյցարիայի դեսպան Լիոա Լեո Ագուստիին կանչել է ԱԳՆ:
Իրանական կողմը իր բողոքն է արտահայտել Բահրեյնում արտաքին ուժերի միջամտության կապակցությամբ և դեսպանին հայտնել է. «ԱՄՆ-ի աջակցությունը Բահրեյնում արտաքին ուժերի միջամտության հարցում դեմ է միջազգային իրավունքներին և ՄԱԿ-ի բանաձևերին, ուստի հետագայի ամբողջ պատասխանատվությունը կրելու է հենց ԱՄՆ-ը»:
Շվեյցարիայի դեսպանն էլ իր հերթին հայտնել է, որ իրանական կողմի հայտարարությունները շուտով փոխանցելու է ԱՄՆ-ի կառավարությանը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment